Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարագավանքի առեղծվածը

Երբ մոտենում ես հյուսիս-արևելյան սահմանագոտուն, ճանապարհի կեսից աչքիդ զարնում է հեռավոր անտառի ու ամբողջ տարածաշրջանի զարդը՝ հյուսիսի թագուհին՝ Նոր Վարագավանքը:Տարիներ շարունակ դեպի Վարագավանք բարձրացող ճանապարհը կարոտի ճանապարհ է եղել Շամշադինը կարոտած ցանկացած տավուշեցու համար, իսկ այն առաջին անգամ տեսնողների համար սիրո ու հավատի ճանապարհ:Առավոտյան շամանդաղին երիտասարդներով հասանք Վարագավանք: Արևի առաջին շողերն իրենց ճիգերն էին գործադրում

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Հանդիսավոր բացում

Այսօր Հաղարծնի շաբաթի պաշտոնական բացում էր: «Տավուշն ավելին է, քան պարզապես սահմանում պատահած դեպքերը: Մենք ուզում ենք մեր ներքին հոգևոր կյանքը, մեր մշակութային ժառանգության հարստությունն ու գեղեցկությունը փոխանցել մեր երիտասարդների՝ մեր նոր սերնդի միջոցով: Երբ հայտարարում ենք, որ Տավուշը բացառիկ է, դա ընկալում ենք որպես մի երկար ճանապարհ. կյանք ստեղծող մարդկանց բացառիկության գործընթաց». Բագրատ Սրբազան

... Ավելին.

Շխմուրադն արդեն դուռ ունի,ավելին՝ դարեր անց այնտեղ քրիստոնեական արարողություն էր՝ մկրտություն

Տավուշի հյուսիս-արևելյան անտառներում ծվարած, խոնարհված Շխմուրադի վանական համալիրն այսօր էլ հիացնում ու վեհացնում է իր մասունքներում: Վանքը գտնվում է Տավուշի մարզի Ծաղկավան գյուղից 6-7 կմ դեպի արևմուտք՝ Հախում գետի ձախ ափին: Համալիրը կառուցվել է 12-13դդ. մոխրագույն ֆելզիտից: Կազմված է եկեղեցուց (1184թ.), երկու գավիթից և մատուռից: Ունի մեկ ավագ և չորս միմյանց վրա շինված փոքր խորան,

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակում ե՞ն, հարցնում եմ զինվորականներից մեկինՉէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է:Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են հակառակորդի դիրքերից:

... Ավելին.

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։ -Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է: Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են

... Ավելին.



Translate »